Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ազգային ժողովի ամբիոնից «հայաստանցի-ղարաբաղցի» են ասում, ատելություն է տարածված․ արցախցի
«Թեև պատերազմական գոտի էր, բայց էլի նորմալ ապրում էինք՝ մի քիչ վախերով, մի քիչ հպարտ, որ թիկունքում ունեք մայր Հայաստան։ Դե հիմա եկանք, հիմա շատ վատ ենք»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Ստեփանակերտից Երևան եկած արցախցին։
Նա նշեց, որ Արցախյան առաջին պատերազմում կորցրել է ամուսնուն։ Այժմ, հաշմանդամություն ունեցող մոր հետ ապրում է վարձով բնակարանում։
«Մեզ շատ լավ դիմավորեցին, բայց հիմա արդեն «հայաստանցի-ղարաբաղցի»․․․ ատելություն է տարածված։ Ես չեմ զարմանում,որովհետև եթե Ազգային ժողովի ամբիոնից «հայաստանցի-ղարաբաղցի» են ասում։ Ես բառեր չեմ գտնում, էլ չեմ էլ ուզում հիշել նրանց բառերը։ Ես ուղղակի կարող եմ ասել՝ շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար, բայց դժգոհ ենք էս վերաբերմունքից։ Մենք արժանի չէինք։ Չենք ասում՝ ով է Արցախը ծախել, ինչ է արել, ոնց է արել, էդ մեզ չի հետաքրքրում։ Էս ժողովրդին պետք չէ անդունդը գցել, պիտի ժողովրդին թիկունք կանգնեն»,- ասաց արցախցի կինը։
Նա նշեց, որ պետության տրամադրած 50 հազար դրամը մեծ աջակցություն էր արցախցիների համար, սակայն հիմա մտադիր են կտրել այդ գումարները։
«Ճիշտն ասած՝ շատ մեծ պադերշկա էր։ Ախր մարդկանց կեսն աշխատում է, մյուս կեսը՝ ոչ, նրանց համար էլի էդ աջակցությունը մեծ բան էր։ էլի եմ ասում՝ պետք է ծրագիրը շարունակվի, լավ, գոնե մի քիչ, մինչև ժողովուրդը մի քիչ թափի կգա, մի քիչ ժողովուրդը կթեթևանա, տեսնենք՝ ինչ ենք դառնում, ոնց ենք անում»,- նշեց մտահոգված արցախցին։